ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը զանգում էր ինձ, Օսիպյանին, ասում էր՝ «Իջևան տարեք Ալֆա ջոկատը, ջարդեք, սատկացրեք, սպանեք ժողովրդին»

Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը զանգում էր ինձ, Օսիպյանին, ասում էր՝ «Իջևան տարեք Ալֆա ջոկատը, ջարդեք, սատկացրեք, սպանեք ժողովրդին»
21.11.2020 | 21:40

Կառավարությունը չի կարող ժխտել այսօրվա հանրահավաքի ընթացքում իմ ասածները: Հավատացեք՝ ես շատ ավելի մանրուքներ էլ կարող եմ պատմել Իջևանում փայտահատների բողոքի ակցիայի հետ կապված, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Հիշո՞ւմ եք՝ Իջևանում զանգվածային անկարգություններ եղան, և ես հայտնվեցի այնտեղ: Շատերի կողմից քննադատություն կար, թե ինչ գործ ունի ԱԱԾ տնօրենը հասակական վայրում կարգուկանոն ապահովելու հարցում: Շատ պարզ մի պատճառ կար: Ես այդ օրն աշխատանքային այցով Արցախում էի: Ինձ զանգահարեց Վալերի Օսիպյանն ու ասեց, որ Իջևանում իրավիճակը լարված է: Այնուհետև ինձ զանգահարեց իմ տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը և ասեց՝ վարչապետը հանձնարարել է, որ մեկնենք Իջևան, Ալֆա ջոկատայիններին տանենք, որ ժողովրդին ծեծեն: Ասեցի՝ հանկարծ նման բան չանեք, որովհետև այդ վարչությունը նախատեսված է այլ գործառույթների՝ հակաահաբեկչական գործառույթներ իրականացնելու համար:


Նիկոլ Փաշինյանը զանգում էր ինձ, Օսիպյանին, ասում էր՝ «ջարդեք, սատկացրեք, սպանեք, արյան գետեր եմ ուզում տեսնել»: Ասում էինք, որ չի կարելի», - ասաց Արթուր Վանեցյանը: ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ ինքն ու Օսիպյանը չեն տրվել ապօրինի հրամաններին և էմոցիաներին ու կարողացել են առանց արյան գետերի կանխել վտանգը:

Դիտվել է՝ 3896

Մեկնաբանություններ